Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետը կայցելի հարազատ ինստիտուտ

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետը կայցելի հարազատ ինստիտուտ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Սանկտ Պետերբուրգ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել են փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, վարչապետին և նրա տիկնոջը Պուլկովո-1 օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և այլն:

Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը մասնակցելու է ԱՊՀ անդամ-երկրների վարչապետերի խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսԷս) միջպետական խորհրդի 28-րդ նիստին: Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության բարձրագույն մարմնի հերթական նիստը, որտեղ նախատեսվում է որոշում ընդունել Մաքսային միության պայմանագրային իրավական հիմքը ձևավորող 4 փաստաթղթերի ձևավորման մասին:

Հագեցած աշխատանքային գրաֆիկից հետո նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՀ վարչապետը կայցելի Մեծ դրամատիկական թատրոն («Կվարտետ» պիեսը Օ. Բասիլաշվիլու, Ա. Ֆրեյնդլիխի, Զ. Շարկոյի մասնացությամբ):

Այցի շրջանակերում Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 20-ին այցելելու է Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտ, որտեղ նա ուսանել է: Դրանից հետո Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում նա մասնակցելու է անվանի հասարակական գործիչ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատերերի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---