Դժվար չէ գուշակել, թե հատկապես ում է ուղղված ռազմաշունչ հայտարարություններից ձեռնպահ մնալու ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը

Դժվար չէ գուշակել, թե հատկապես ում է ուղղված ռազմաշունչ հայտարարություններից ձեռնպահ մնալու ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը

PanARMENIAN.Net - «Չնայած նրան, որ մենք անդամակցում ենք ԵԱՀԿ ՄԽ-ին, ես որևէ տեղեկություն չունեմ այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, հանդես է եկել ռազմաշունչ հայտարարությամբ»,-ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով լրագրողի հարցին ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտ ռազմաշունչ հռետորության ակտիվացման, մասնավորապես, ՀՀ նախագահի վերջին հայտարարության մասին, որտեղ նա, իբր, «սպառնացել է» ուժով լուծել այդ հարցը: «Ես միայն կոչ եմ անում հակամարտության կողմերին մնալ բանակցային գործընթացների շրջանակներում, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և խուսափել հայտարարություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը»,-ասել է Մարկ Թոները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԼՂՀ-ում կայացած զորավարժություններից հետո, մասնավորապես, հայտարարել է. « «Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում և իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---