Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը ետևում է մնացել

Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը ետևում է մնացել

PanARMENIAN.Net - «Այն փաստը, որ որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետևում է մնացել: Այդ մասին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, չնայած նրան, որ 2010-ը բանակցային գործընթացում նշանավորվել է բարդ շրջանով, կան որոշակի առաջխաղացումներ բանակցային գործընթացում, այսինքն բանակցություններն ընթացել են ոչ լավ տեմպերով, շփման գծում եղել են միջադեպեր, բայց կան որոշակի առաջխաղացումներ:

«Ակնհայտ է բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժերի առկայությունը, իսկ դա արդեն նշան է, որը մենք ողջունում ենք»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---