WikiLeaks. Թուրքիան մտադիր էր միջամտել ռուս-վրացական պատերազմին

WikiLeaks. Թուրքիան մտադիր էր միջամտել ռուս-վրացական պատերազմին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին WikiLeaks-ը առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակներ, հիմնականում տարբեր երկրներում հավատարմագրված ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումները: Գաղտնազերծված փաստաթղթերի հերթական հոսքի մեջ տեղեկատվություն կա նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմի մասին: Ինչպես հաղորդում է WikiLeaks-ը, 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ Թուրքիան պատրաստ էր ՆԱՏՕ-ի կարգավիճակով իր զորքերը մտցնել Վրաստան, եթե ՌԴ-ն ներխուժեր Աջարիա:

Ինչպես ասվում է 2008թ. դեկտեմբերի 14-ի փաստաթղթում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի խորհրդարանի անդամները այցով մեկնել են Մոսկվա և հանդիպել են նախագահ Մեդվեդևի հետ: Ըստ փաստաթղթի, թուրքական պատվիրակությունը հայտարարել է Մեդվեդևին, որ եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալի Թուրքիայի տարածքից ոչ ավելի քան 100-կմ գոտու հեռավորության վրա, ապա թուրքական կողմը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք կունենա և նույնիսկ պարտավոր կլինի մասնակցել ռազմական գործողություններին և պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին հարակից հարևան երկրների տարածքը:

Նշվում է նաև, որ Թուրքիան զորքեր կմտցներ Վրաստան նաև այն դեպքում, երբ ռազմական գործղություններն անմիջապես Աջարիայի վրա անդրադառնային և հասցվեին ճշգրիտ օդային հարվածներ, հաղորդում է Newsland-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---