ՀՀ և ԼՂՀ ընտրական հանձնաժողովների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---