The Washington Times. Հայաստանի կողմից Իրանին զենք վաճառելը հարվածում է ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Դժվար է լսել WikiLeaks-ի կողմից Պետդեպարտամենտի արխիվի ավելի քան 250 000 դիվանագիտական նամակները հրապարակելու մասին, որը, անկասկած, լրջորեն ազդելու է ԱՄՆ ազգային անվտանգության վրա: Դժվար է լսել նաև Հայաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է Իրաքում ամերիկյան զինվորների մահվան: Հիմա մենք գիտենք, թե ինչպիսի դիրքորոշում է գրավում Հայաստանը, ինչպիսին են նրա գերակայությունները և ում է նա հավատարիմ, գրում է The Washington Times-ը «Հայաստանի կողմից Իրանին զենք վաճառելը հարվածում է ԱՄՆ»-ին հոդվածում:

Թերթը բերում է WikiLeaks-ի տվյալներն այն մասին, որ 2008-ի դեկտեմբերին Ջոն Նեգրոպոնտեն, որն այդ ժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Իրանին զենք մատակարարելու մասին, որում անհանգստություն է հայտնել Իրանին զենք վաճառելու վերաբերյալ: «Իր նամակում պարոն Ներգրոպոնտեն ընդգծել է, որ օրենքը պահանջում է ԱՄՆ-ից վերանայել այն հարցը, թե կա արդյոք Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհրաժեշտություն: Պետք է նշել, որ այդ առաքումների հետ կապված թղթերը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր: ԱՄՆ-ն չի կարող ուշադրություն չդարձնել նման ծավալի ցնցման վրա: Հուսով ենք, որ Օբամայի վարչակազմը կիրականացնի այն, ինչի մասին գրել է Նեգրոպոնտեն»,- նշվում է հոդվածում, հաղորդում է ԻնոՍՄԻ-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---