Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան. Ռուսաստանում ազգայնամոլության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է և նույնիսկ կործանարար

Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան. Ռուսաստանում ազգայնամոլության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է և նույնիսկ կործանարար

PanARMENIAN.Net - Եկեղեցին միշտ դատապարտում է նման դրսևորումները, որովհետև դա վկայում է հոգևորի բացակայության և առաջին հերթին, գլխավոր քրիստոնեական պատվիրանը խախտելու մասին` սիրիր մերձավորիդ: Ռուսաստանում ազգայնամոլության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է և նույնիսկ կործանարար: Անհանդուրժողականության առաջացման պատճառներից է, մի կողմից, եկվորների մոտ դաստիարակության բացակայությունը, մեկ այլ կողմից, հոգևորի բացակայությունը երիտասարդների մոտ, պատմության չիմացությունը: Այդ մասին հայտարարել է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի ղեկավար, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Նա նշել է, որ Ռուսաստանի հզորությունը միշտ նրանում է եղել, որ նա ունի տարբեր ազգերի ներդաշնակ գոյության դարերի փորձ:

Միաժամանակ, նա նշել է, որ ռուս և հայ ժողովուրդները միշտ աչքի են ընկել բարեկամությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---