Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշը հավանաբար Հայաստան կայցելի 2011թ. փետրվարին

Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշը հավանաբար Հայաստան կայցելի 2011թ. փետրվարին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի նախագահ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա նոյեմբերին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի ՍԱՀ պաշտոնական այցի արդյունքները, ինչպես նաեւ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Բացի այդ, կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:

Հանդիպմանը դեսպանը ՍԱՀ ԺԺ նախագահին է փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստան այցելելու հրավերը: Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը նշել է ՀՀ այցի նախնական ժամկետը՝ 2011 թ. փետրվար ամիսը:

Դեկտեմբերի 22-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիաս Բարաքաթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Մասնավորապես, քննարկման առարկա է դարձել «Երկու երկրների միջեւ կրթական դիպլոմների փոխճանաչելիության մասին» պայմանագրի խնդիրը, որի նախագիծը սիրիական կողմին է ներկայացվել դեռ 2006թ.: Նախարարը խոստացել է ուսումնասիրել հարցը, ինչպես նաեւ ստանալ սիրիական շախագրգիռ գերատեսչությունների կարծիքները եւ պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի մասնավոր ԲՈՒՀ-երում սովորող սիրիացի ուսանողների կրթական ծրագրերին եւ կրթության մակարդակին: Դեսպան Փոլադյանն առաջարկել է աշխատանքային խումբ գործուղել Հայաստան` խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանց լուծման ճանապարհներ գտնելու համար:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ 2010թ. բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման հարցը: Դեսպան Փոլադյանը հրավիրել է Ղիաս Բարաքաթին այցելել Հայաստան` Գործնական ծրագիրը տեղում ստորագրելու համար, հաղորդու է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---