Նիկոպոլում ավերվել է խաչքար հուշարձանը 7 հունվարի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 4-ին Նիկոպոլ քաղաքում ժամը 18:00-ին Գագարինի ու Կաշտանովայի փողոցների խաչմերուկում անհայտները ավերել են խաչքար-հուշարձանը: Ընթանում է դատավարություն: Ինչպես հաղորդել է հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինները խոստացել են արագ գտնել ոճրագործներին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հունվարի 6-ին Նիկոպոլի միլիցիան ձերբակալել է չորս հոգու հայկական հուշարձանի ավերման կասկածանքով: Ըստ Տիգրան Սարգսյանի, Նիկոպոլի հայ համայնքը լուծում է խաչքարի վերականգնման հարցը: Միևնույն ժամանակ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ազգային հողի վրա ընդհարումներ են տեղի ունեցել Նիկոպոլի հայերի և ուկրաինացիների միջև, ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: 2008թ. հոկտեմբերի 11-ին Նիկոպոլի կենտրոնական զբոսայգում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-խաչքարը: Այն տեղադրվեց հայ համայնքի նախաձեռնությամբ, եղբայրներ Տիգրան և Սմբատ Սարգսյանների կողմից, հուշարձանը պատրաստել էին հայաստանցի վարպետները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |