Իրանի պետական ԶԼՄ-ները հերքում են ամերիկուհի «լրտեսի» ձերբակալման մասին հաղորդագրությունները 7 հունվարի 2011 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական հեռուստատեսությունը հերքել է ԶԼՄ-ների նախորդ հաղորդագրություններն այն մասին, թե իրանական իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ մի քաղաքացուհու լրտեսության մեղադրանքով: Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան: Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան: Իրանական այլ ԶԼՄ-ներ հաղորդել են, թե ամերիկուհին կրել է «լրտեսական սարքավորումներ»՝ ներառյալ բարձրախոսը, որը թաքցված էր ատամի մեջ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է «Ամերիկայի ձայնին», որ ԱՄՆ-ն հաղորդագրություն է ստացել Թալայանի մասին և ստուգում է այն: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի կարողացել հաստատել Թալայանի ձերբակալության փաստը և այն, որ նա ԱՄՆ քաղաքացի է: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, այս գործում անհասկանալի շատ բան կա: «Նման անունով կին գոյություն չունի և հայ-իրանական սահմանի խախտման ոչ մի դեպք չի եղել: Ներկայումս իրանական և ամերիկյան կողմերը ճշտում են տեղեկատվությունը»,-հայտարարել է աղբյուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |