Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է 8 հունվարի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: «Դա անիրական է: Դեռ պատրաստ չէ տեխնիկատնտեսական հիմնավորումը: Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մեկ տարուց ավելի տևեց: Ինչպե՞ս կարելի է պայմանագրեր կնքել կապալառուների հետ, եթե նրանք դեռ չգիտեն, թե ինչ են անելու»,-ասել է Շաբանը: Ըստ Շաբանի, նման հայտարարություններն ուղղված են քաղաքական շրջանակներին, ոչ թե մասնագետներին: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի այցն Աշխաբադ ու Բաքու և բանակցությունները Nabucco-ի շուրջ նախագծին քաղաքական աջակցության բնույթ են կրելու: Ես սենսացիա չեմ ակնկալում ԵՄ բարձր ներկայացուցիչների այցից Բաքու և Աշխաբադ»,-ասել է Շաբանը, հաղորդում է SalamNews-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |