Open Doors. Թուրքիան ու Իրաքը վտանգավոր են քրիստոնյաների համար 8 հունվարի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հումանիտար Open Doors կազմակերպությունը հրապարակել է 2011թ. «Քրիստոնյաների համար վտանգավոր երկրների» ցուցակը: Ցուցակում 52 երկիր կա, այն գլխավորում է Հյուսիսային Կորեան, նրան հաջորդում են Իրանը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան ու Սոմալին: Առավել անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Իրաքի քրիստոնյաների համար: Հաշվի առնելով 58 քրիստոնյաների սպանությունը Բաղդադում, Իրաքը 17-րդ տեղից տեղափոխվել է 8-րդ տեղը: Քրիստոնյաների հանդեպ բռնության տեսակետից հետընթաց է գրանցվել Թուրքիայում, որը 65-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ տեղը: Open Doors-ը նշում է, որ քրիստոնեական դավանանքը թուրք ազգայնականների համար թիրախներից մեկն են հանդիսանում: «Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ բռնության կոչ են անում: Քրիստոնյաներին դավաճան են հայտարարում: Նրանք զուրկ են իրավունքներից: Նույնիսկ անձը հաստատող փաստաթղթերում նրանք չեն կարող ամրագրել իրենց դավանանքը: Քրիստոնյաների հանդեպ հարձակումներն ու ճնշումը Թուրքիայում մտահոգիչ չափերի է հասել»,-ասվում է կազմակերպության զեկույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը |