Բինալի Յիլդիրիմ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը հաջող կերպով շարունակվում է

Բինալի Յիլդիրիմ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը հաջող կերպով շարունակվում է

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցության 76 կմ-անոց թուրքական հատվածի շինարարությունը հաջող կերպով շարունակվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը: Նրա խոսքերով, ԲԹԿ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկու կեսկիլոմետրանոց թունելներ, երեք ուղեկամուրջներ, 12 վերգետնյա անցումներ և թուրք-վրացական սահմանում` մեկ երկաթուղային կայարան: «Հատվածում շարժման արագությունը պլանավորվում է ժամում 120 կմ-ի մակարդակում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքերով, 2012-ին շահագործման հանձնելուց հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով նախատեսվում է տեղափոխել 1,2 մլն մարդ և 3,5 մլն տոննա բեռ, 2034-ին ուղևորափոխադրումների ծավալը հասնելու է 7.8 մլն մարդու, բեռնափոխարդումների` 21.5 մլն տոննայի, հաղորդում է Trend-ը:

ԲԹԿ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթուղային մայրուղու նոր 105 կմ-անոց ճյուղ, որի 76 կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով, 29 կմ-ը` Վրաստանի: Միջանցքի անցումային կարողությունը գտնվելու է 17 մլն տոննա բեռների մակարդակում: Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կազմելու 1 մլն ուղևոր և 6.5 մլն տոննա բեռ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---