Ահմեդ Դավութօղլու. Կարսում հուշարձանի ապամոնտաժումը Թուրքիայի ներքին գործն է15 հունվարի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Կարսում հայ-թուրքական հուշարձանի ապամոնտաժումը բացառապես Թուրքիայի ներքին գործն է և չի առնչվում Հայաստանի հետ հարաբերություններին: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հուշարձանը պետք է ապամոնտաժվի, բխում է զուտ էսթետիկական մղումներից»,-գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Doğan գործակալությունը: Էրդողանը նախորդ շաբաթ Կարսում կայացած ուղևորության ժամանակ անդրադարձել է նախկին քաղաքապետի օրոք կառուցված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին՝ անվանելով այն հրեշավոր և քանդման ենթակա: Հուշարձանը թուրք քանդակագործ Մեհմետ Աքսոյի գործն է: Հուշարձանի բարձրությունը 30 մ է, քաշը՝ մոտ 1500 տոննա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |