Հայաստանն ու Կիպրոսը զբոսաշրջության ոլորտում համագործակցության ներուժ ունեն

Հայաստանն ու Կիպրոսը զբոսաշրջության ոլորտում համագործակցության ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին և հյուրերին, խոսել` հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետևողական աջակցության մասին, որի վերաբերյալ Հայաստանի և Կիպրոսի նախագահները խոսել են նաև իրենց առանձնազրույցի ժամանակ:

«Կապերի զարգացման ներուժի առումով կցանկանայի հատուկ առանձնացնել բանկային և զբոսաշրջության ոլորտները։ Այս այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի իրագործման 2011-2012թթ. համատեղ գործողությունների Ծրագիրը»,- ասել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---