Բուլղարիան մտադիր է կրկին պատնեշվել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Հունաստանից հետո Թուրքիայի հետ սահմանին պատնեշ կառուցելու մտադրության մասին հայտնել է պաշտոնական Սոֆիան: Բուլղարիայի գյուղատնտեսության և սննդի նախարար Միրոսլավ Նայդենովի խոսքով` պատնեշի վերականգնման նպատակն է կանգնեցնել վայրի և ընտանի կենդանիների միգրացիան, ինչի պատճառով դաբաղ և այլ հիվանդություններ են տարածվում: Նայդենովը թուրքական կողմին կոչ է արել նույնպես պատնեշ կառուցել:

Տասը օր առաջ հիվանդության վարակման առաջին դեպքերը գրանցվեցին Կոստի բնակավայրում: Անասնաբույժերի կարծիքով` վարակը թափանցել է Թուրքիայից, հաղորդում է World Bulletin-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---