Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Կանադայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում21 հունվարի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը կոչ է արել Կանադայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և պահանջել Կանադայի խորհրդարանից ընթացիկ տարվա ապրիլին բանաձև չընդունել Հայոց ցեղասպանության մասին: «Մենք չենք ցանկանում նոր խնդիրներ ունենալ ապրիլին»,-ասել է Մեհմեդ Ալի Շահինը Կանադայի խոսնակի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ թուրք խոսնակի, «1915թ. իրադարձությունները պետք է գնահատել գիտական տեսակետից» և Հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ նպատակն են հետապնդում: Շահինը հիշեցրել է Թուրքիայի առաջարկության մասին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հարցը: Միևնույն ժամանակ թուրք քաղաքական գործիչը հայտարարել է, որ Կանադայում շուրջ 50 հազար թուրք է բնակվում, որոնք իրենց ներդրումն ունեն այդ երկրի կայունության ու զարգացման մեջ: «Ցանկանում եմ հավատալ, որ Կանադայի կառավարությունը և քաղաքական գործիչները ձեռնպահ կմնան թուրք քաղաքացիներին վիրավորող քայլերից»,-ասել է Մեհմեդ Ալի Շահինը, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Երկրի կառավարությունը հաստատել է այդ որոշումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |