ԵԽ Բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն կվերսկսի իր աշխատանքը

ԵԽ Բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն կվերսկսի իր աշխատանքը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Եվրոպայի Խորհրդի Բյուրոյի նիստում քվեարկություն կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի աշխատանքի վերսկսման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, քվեարկության արդյունքում որոշում ընդունվեց ենթակոմիտեի աշխատանքը վերսկսելու մասին:

«Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի աշխատանքը վերսկսելու մասին որոշման ընդունմանը մասնակից էին ԵԽԽՎ նախագահ, թուրքական պատգամավոր Մևլուդ Չավուշօղլուն և Եվրոպայի Խորհրդում նախագահող Թուրքիայի ԱԳՆ-ն»,- ասաց Փոստանջյանը: Ինչպես նշեց պատվիրակության անդամը, որոշումն ընդունվեց միաձայն, «դեմ» քվեարկեց միայն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը:

Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի աշխատանքի վերսկսումը ոչ մի լավ բան չի բերի և չի կարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «ԵԽ Բյուրոյի այս որոշումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի»,- ասաց Փոստանջյանը:

Հայ պատգամավորը հայտնեց, որ ենթակոմիտեի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---