Միխայիլ Պողոսյանը կգլխավորի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն 1 փետրվարի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ալեքսեյ Ֆյոդորովի փոխարեն «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ ղեկավար կնշանակվի Միխայիլ Պողոսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները: ՄԱԿ ղեկավարի փոխարինման հարցը բարձրացվեց ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստում: Հետագայում չի բացառվում այլ պետական ընկերությունների ղեկավարների հրաժարականը: Ընկերության նախագահի նշանակման մասին որոշումն ընդունում է տնօրենների խորհուրդը: «Այս տարի տնօրենների խորհուրդը դեռ չի հավաքվել: Մոտակա հավաքը նշանակված է փետրվարի 3-ին»,- նշել են ՄԱԿ մամլո ծառայությունում և ավելացրել, որ հավաքի օրակարգում ՄԱԿ նախագահի փոխարինման հարց չկա: 2007 թվականից Միխայիլ Պողոսյանը համատեղում է ՄԱԿ փոխնախագահի և «Սուխոյ» ընկերակցության գլխավոր տնօրենի պաշտոնները, իսկ 2009 թվականից նա դարձել է նաև «ՌՍԿ ՄիԳ» գլխավոր տնօրեն-գլխավոր կոնստրուկտորը, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |