ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է ապաստան խնդրել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Միջազգային հետախուզման մեջ գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է ապաստան խնդրել ԱՄՆ-ում: Այս պահի դրությամբ Եղիազարյանը գտնվում է ԱՄՆ-ում, սակայն, նա հայտարարել է, որ անվտանգության մեջ չի զգում իրեն: Պատգամավորը նշել է նաև, որ խարդախությունների վերաբերյալ ներկայացված մեղադրանքները «սարքված են», հայտնում է «Էխո Մոսկվին»:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի խարդախության մեջ, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում: Այժմ Եղիազարյանը արտերկրում է: Նախկինում նա հայտարարել է, որ Ռուսաստանում սպառնալիք կա նրա կյանքին ու ընտանիքի անվտանգությանը: Նախօրեին նա հայտարարել է, որ չի թաքնվում իրավապահ մարմիններից և պատրաստ է մասնակցել քննությանը, սակայն ԱՄՆ տարածքում:

Հունվարի 31-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն տվեց:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---