Հոլանդացի քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսը կրկին կանգնել է դատարանի առջև 7 փետրվարի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ամստերդամում նոր դատավարություն է սկսվել հոլանդացի քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսի դեմ, որին մեղադրում են ազգամիջյան պառակտում սերմանելու մեջ: Հոլանդական Ազատության կուսակցության առաջնորդի հանդեպ դատավարությունը սկսվել է փետրվարի 7-ին, դատավորների նոր կազմով: 47-ամյա Վիլդերսին մեղադրանք է ներկայացվել 5 կետով 2006թ. մարտից մինչև 2008թ. մարտը նրա հրապարակային բանավոր և գրավոր արտահայտությունների հիման վրա: Քաղաքական գործիչը հայտնի է որպես իսլամի քննադատ, որը նա սպառնալիք է համարում ժողովրդավարությանը և հետամնաց մշակույթի գաղափարախոսություն: Վիլդերսը հայտարարում է, որ իր գլխավոր նպատակն է թույլ չտալ Նիդերլանդների իսլամականացումը: Նա կոչ է անում սահմանափակել մահմեդական երկրներից ներգաղթյալների հոսքը, արգելել մզկիթների շինարարությունը և առաջարկում է հարկ սահմանել հիջաբներ կրելու համար, հայտնում է MIGnews.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |