Ստեփանակերտում քննարկվել են Արցախի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները

Ստեփանակերտում քննարկվել են Արցախի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---