Ըստ Երուսաղեմի, առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը վտանգավոր կլինի իսրայելցիների համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ահաբեկչության դեմ պայքարի իսրայելյան բյուրոն հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք մոտակա օրերին առանձնակի վտանգ են ներկայացնում իսրայելցիների համար: Նախազգուշացումը կապված է «Հըզբոլլահի» առաջնորդ Իմադ Մուղնիի ոչնչացման երրորդ տարելիցի հետ, հաղորդում է Izrus-ը:

Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելյան բյուրոյի հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտակա շաբաթվա ընթացքում բացի Վրաստանից իսրայելցիների համար առանձնակի վտանգ են ներկայացնելու ևս ութ պետություններ` Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ-դ’Իվուարը, Մալին և Մավրիտանիան:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Իսրայելի իրավասու աղբյուրներից, Հայաստանն իսկապես այս շաբաթ կարող է վտանգ ներկայացնել Իսրայելի քաղաքացիների համար: «Ցուցակում նշված բոլոր երկրները լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ և ինքնաբերաբար վտանգավոր են դառնում Իսրայելի համար: Բյուրոն երկու ցուցակ ունի. մեկը` մշտական, մյուսը` ժամանակավոր, իրադրությունից բխող: Հայաստանը երբեմն մտնում է ժամանակավոր ցուցակի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ այս անգամ»,- նշել է աղբյուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---