Իրանը պահանջում է Ադրբեջանից հրաժարվել ահաբեկիչներին աջակցելուց

Իրանը պահանջում է Ադրբեջանից հրաժարվել ահաբեկիչներին աջակցելուց

PanARMENIAN.Net - Իրանը հուսով է, որ առաջիկայում ադրբեջանական իշխանությունները վերջ կդնեն «Ժողովրդական մոջահեդներ» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը, որի խղճին 12 հազար իրանցի քաղաքացիների արյունն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող «Մոնաֆեգին» ահաբեկչական խմբավորման անդամներին ապաստան տրամադրել: Ադրբեջանական ANS հեռուստաալիքը վերջերս հարցազրույցի է հրավիրել «Ժողովրդական մոջահեդներ» («Մոնաֆեգին») կազմակերպության անդամներ Համիդ Հարազիին և Շոկրոլլահ Մոտահեմիին, որոնք պատմել են, որ իրենց ադրբեջանցի ընկերների աջակցությամբ արդեն 9 տարի բնակվում են Ադրբեջանում:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է այդ ահաբեկչական խմբավորման հետ, որի ահաբեկչությունների արդյունքում վերջին 30 տարում զոհվել են Իրանի բազմաթիվ քաղաքացիներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հաղորդում en իրանական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---