ԱՄՀ-ն ԱՊՀ երկրներին խոստանում է, որ «արաբական սինդրոմը» նրանց չի սպառնում

ԱՄՀ-ն ԱՊՀ երկրներին խոստանում է, որ «արաբական սինդրոմը» նրանց չի սպառնում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներին արաբական պետություններում տեղ գտած իրադարձությունների կրկնություն չի սպառնում, Բաքվում հայտնել է Ադրբեջանի հարցերով Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Նադիմ Իլահին: Նրա խոսքով` քանի որ ԱՊՀ երկրները կախում ունեն արտաքին պարտքից, նրանց արաբական պետությունների ճակատագիրը չի սպառնում, հաղորդում է ԱՊԱ-Էկոնոմիքսը: Վերջերս հակակառավարական ակցիաներն ընդգրկել են Եգիպտոսը, Թունիսը, Եմենը, Բահրեյնն ու Իրանը: Եգիպտոսում և Թունիսում անկարգություններն ու բողոքի ցույցերը հանգեցրին նախագահներ Հոսնի Մուբարաքի և Զին էլ-Աբիդին Բեն Ալիի հրաժարականին:

ԱՊՀ կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդավիան, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---