Կիևում Ադրբեջանի դեսպանատան հակամարտությունների մասին խորհրդաժողովը ձախողվեց24 փետրվարի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Կիևում փետրվարի 23-ին տեղի է ունեցել գիտագործնական խորհրդաժողով «Տարածաշրջանային հակամարտությունների միջազգային իրավական մեխանիզմներ» թեմայով: Միջոցառման կազմակերպիչը եղել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը: Թեև մասնակիցներին բաժանված ծրագրերում նշվել են Ուկրաինայի ԱԳՆ կից Դիավանագիտական ակադեմիան և Ուկրաինայի ԳԱԱ Վ. Մ. Կորեցկու անվան Պետության և իրավունքի ինստիտուտը, սակայն այդ հաստատություններն իրենց պաշտոնական նամակներում չեն հաստատել մասնակցության մասին տեղեկատվությունը: Միջոցառման ընթացքում բաժանվել է քարոզչական բնույթի գրականություն, իսկ ելույթ ունեցող ադրբեջանցիները մշտապես ընդգծել են բացառապես Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան մասնակիցների ապատեղեկատվության փորձ, ասել է Analitika.at.ua ղեկավար Մարատ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա չեն եղել Հայաստանի ներկայացուցիչները, թեև ազդարարվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման մասին:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |