Ադրբեջանին անգամ երկրում ծրագրվող հեղափոխությունների հետևում Հայաստանն է երևում աչքին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում արաբական երկրների հեղափոխությունների արդյունքում ակտիվացել են երկրում իշխող վարչակարգից դժգոհ զանգվածները: Մասնավորապես, մարտի 11-ին զանգվածային բողոքի ցույց է ծրագրված, որին մասնակցելու ակտիվ կոչեր են տարածվում ողջ Ինտերնետում: Իսկ իշխանությունները, որոնք խիստ անհանգստացած են նման միտումներից, որոշել են նախազգուշական միջոցներ ձեռնարկել` ձերբակալելով երիտասարդ ակտիվիստներին: Վերջին ամսվա ընթացքում 3 երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել: Մարտի 10-ին ձերբակալվածների թիվը հասավ հինգի: Ավելին, ավելի վաղ ադրբեջանական «Yeni Musavat» թերթը հաղորդում էր, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք լրջորեն անհանգստացած են զանգվածային բողոքի ցույցերի հնարավոր մեկնարկից, զորքեր են հավաքում Բաքվում, որտեղ զորամասերը ռազմական պատրաստության վիճակի են բերվում: Ինչպես գրում է թերթը, վերջին ժամանակներս Բաքվում զորամասերի զինծառայողներին արգելում են արձակուրդ գնալ:

Դրա հետ մեկտեղ, որքան էլ դա պարադոքսալ է հնչում, Ադրբեջանում գտնվեցին մարդիկ, որոնք բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրեցին… Հայաստանին: Մասնավորապես, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (EAP) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն Ադրբեջանի երիտասարդությանը կոչ է անում «չենթարկվել հայերի կողմից սատարվող հակակառավարական ակցիաների կոչերին»:

Այստեղից էլ հետևություն` կա'մ Ադրբեջանում իշխանության տեր անձինք չեն ցանկանում ճանաչել իրականությունը և, դատելով ռազմատենչ հայտարարություններից, Իլհամ Ալիևն իր դեմքը փրկելու համար կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում; կա'մ էլ պարզապես հերթական պատճառն են փնտրում դարձյալ Ղարաբաղում պատերազմ հրահրելու համար: Մի պատերազմ, որ կանխավ պարտված է Ադրբեջանի համար, որը չունի նորմալ բանակ և հույսը միայն զենքի հսկայական քանակության վրա է դնում, որը Բաքուն արտադրում և գնում է` մոռանալով, որ առանց պրոֆեսիոնալ բանակի այդ զենքը պարզապես մետաղի կտոր է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---