Եվրախորհրդարանը կոչ է արել ճանաչել Լիբիայի Ազգային խորհուրդը

Եվրախորհրդարանը կոչ է արել ճանաչել Լիբիայի Ազգային խորհուրդը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է արել ճանաչել ապստամբների կողմից ձևավորված Լիբիայի Ազգային խորհուրդը որպես օրինական իշխանություն: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 584 մարդ, 18-ը` դեմ, 18-ը` ձեռնպահ:

Բանաձևում շոշափվում է Լիբիայի օդային տարածքը թռիչքների համար փակելու հարցը: Եվրոպացի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին և արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնին պատրաստվել Լիբիայի օդային տարածքի փակմանը, բայց սպասել ՄԱԿ ԱԽ որոշման:

Փաստաթղթում նշվել է նաև, որ Տրիպոլիի նկատմամբ ցանկացած գործողություն պետք է հիմնվի ՄԱԿ քաղաքականության վրա և համաձայնեցվի Արաբական պետությունների լիգայի և Աֆրիկյան միության հետ:

Մարտի 11-ին կայանալու է լիբիական ճգնաժամի հարցով ԵՄ գագաթնաժողով: Ներկա պահին միայն Ֆրանսիան է ընդունել Ազգային խորհրդի օրինական իշխանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---