Բահրեյնում արտակարգ դրություն է հայտարարվել

Բահրեյնում արտակարգ դրություն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Բահրեյնի թագավոր Համադ ալ-Խալիֆան հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Թագավորի հայտարարությանը նախորդել է հարևան Սաուդյան Արաբիայից հազար զինծառայողների և ԱՄԷ-ից հինգ հարյուր ոստիկանների մուտքը Բահրեյն, հաղորդում է AFP-ն:

Բահրեյնում բողոքողների մեծամասնությունը շիաներ են, որոնք բնակչության գերակշիռ մասն են կազմում: Նրանք դժգոհ են այն բանից, որ բոլոր հիմնական ղեկավար պաշտոնները զբաղեցնում են սուննի փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց պատկանում է ալ-Խալիֆայի իշխող ընտանիքը:

Բահրեյնում բողոքի առաջին ակցիաները տեղ են գտել փետրվարի 14-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---