Ադրբեջանական բանակի շարքերը սրընթաց կերպով նոսրանում են. հերթական ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

Ադրբեջանական բանակի շարքերը սրընթաց կերպով նոսրանում են. հերթական ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակում կրկին ինքնասպանություն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստն արձանագրվել է Բաքվի ռազմական միավորման զորամասերից մեկում: 2010 թվականի հունվարին Օղուզի շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից զորակոչված Օրհան Իլհամ Օղլու Մամեդովը (1991թ. ծնված) ինքնասպան է եղել կախվելով: Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նշվում է, որ Մամեդովի զինծառայությունը պետք է ավարտվեր երեք ամսից:

Ադրբեջանի համար նման հաղորդագրություններն արտակարգ չեն: Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացու դեպքերի մասին տեղեկատվությունը նախանձելի հաճախականությամբ է հայտնվում` սպանություններ, ինքնասպանություններ, «տարբեր հիվանդությունների մահացու ելքեր»:

Ամենավառ օրինակը դարձավ փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զինծառայողի կողմից իր 7 զինակիցների գնդակահարությունը: ԶԼՄ-ներում վարկածներ են հայտնվել, որ «միջադեպի», ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, պատճառ է դարձել սեռական բռնությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում ադրբեջանական բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել:

Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա Ադրբեջանի կառավարությունը լրջորեն մտահոգված է իր քաղաքացիների հոգեկան վիճակով: Վերջերս Ադրբեջանում առաջարկեցին «Բնակչության հոգեկան առողջության մասին» ազգային ռազմավարություն» ընդունել: Փաստաթուղթը սպասում է իր հաստատմանը և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---