Ըստ նախնական տվյալների, Թբիլիսիի նախկին հայկական դպրոցի շենքում ուսումնական ռումբ է հայտնաբերվել

Ըստ նախնական տվյալների, Թբիլիսիի նախկին հայկական դպրոցի շենքում ուսումնական ռումբ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Արդեն 2 տարի չգործող Թբիլիսիի նախկին հայկական դպրոցի շենքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Թիֆլիսահայերի ասամբլեայի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը, ըստ նախնական տվյալների, ռումբն ուսումնական էր, այն վնասազերծվել է, ոչ մի վտանգ չկա: «Սակայն, այժմ մենք չենք կարող հստակ ասել, թե դա ինչ սարք էր, շենքի մոտ սակրավորներն են, կրթության նախարարության ներկայացուցիչները: Ըստ տեղեկատվության, սարքն այնտեղ վաղուց է գտնվում, ուղղակի ոչ ոք այն չի նկատել: Ռումբը գտել է պահակը, որն էլ կանչել է սակրավորներին: Թիվ 95 դպրոցը վաղուց փակ է և գտնվում է Չոլոկաշվիլիի փողոցում Թբիլիսիի Նավթլուղի թաղամասում, որտեղ հիմնականում հայեր են բնակվում»,-ասել է Ստեփանյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---