Քրդերը հրթիռներից կրակ են արձակել Դիարբեքիրի ոստիկանության շենքի ուղղությամբ, տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Հարձակում է իրականացվել Դիարբեքիրի շրջանի Խանի գավառի անվտանգության վարչության շենքի վրա: Ինչպես գրում է Reuters-ը, Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինները հրթիռներից կրակ են արձակել ոստիկանության վրա, տուժածներ չկան: Դիարբեքիրի շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թոփրակը հայտարարել է, որ վնասվել է ոստիկանության շենքը: Տարածաշրջանում շարունակվում են քրդերի դեմ գործողությունները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---