Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, սիրիահայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում28 մարտի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, հայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը: «Դամասկոսում անկարգություններ չկան, դասերը դպրոցներում ու համալսարաններում ընթանում են սովորականի պես: Ես այժմ պատրաստվում եմ դասախոսության գնալ համալսարան»,-ասել է նա: Ըստ Արիսյանի, համայնքից ոչ ոք մտադիր չէ լքել Սիրիան: «Մենք գիտենք, որ շուտով բարեփոխումներ կիրականացվեն պետական կառավարման համակարգում և այն ժամանակ իրավիճակն առավել հանգիստ կդառնա: Հայերի համար տվյալ դեպքում ոչինչ չի փոխվի՝ մենք հանգիստ ապրում ենք և սատարում ենք նախագահ Բաշար ալ-Ասադին»,-ասել է Արիսյանը: Սիրիայում հայերն ունեն դպրոց, գործող եկեղեցիներ, գործող կազմակերպություններ: Այդ արտոնությունները տարածվում են միայն հայ փոքրամասնության վրա, մյուս ազգային փոքրամասնությունները նման արտոնություններ չունեն: Սիրիայում հայերի քանակը հասնում է 100 հազարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |