Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա 2011թ. մարտի 29-ին, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը

PanARMENIAN.Net - Արաբական Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով, Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա 2011 թվականի մարտի 29-ին: Բացի դրանից, այդ հեռուստաալիքը հաղորդում է առաջիկայում սիրիական սահմանադրության ութերորդ հոդվածը չեղյալ հայտարարելու մասին, որը «Բաաս» կուսակցությունը սահմանում է որպես «պետության և հասարակության գլխավոր կուսակցություն»:

Ավելի վաղ երկրի նախագահի ներկայացուցիչը հաղորդել էր, որ Սիրիայի իշխանություններն արդեն ընդունել են արտակարգ դրության մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, սակայն հայտնի չէ ամսաթիվը, որից այն ուժի մեջ կմտնի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---