Սիրիայի կառավարությունն այսօր հրաժարական կտա`նոր գործադիր մարմինը կձևավորվի 24 ժամվա ընթացքում

PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայի կառավարությունը հրաժարական կտա, որից հետո 24 ժամվա ընթացքում ծրագրվում է նոր գործադիր իշխանություն ձևավորել: Այդ մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրը սիրիական ղեկավարությունից:

Մեկ օր առաջ Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարան հայտարարեց, որ նախագահ Բաշար Ասադը մոտակա երկու օրերի ընթացքում մտադիր է հայտարարել «կարևոր որոշումների» մասին, որոնք երկրի ղեկավարությունն ընդունել է զանգվածային բողոքների ճնշման ներքո:

Առաջիկա քաղաքական ձևափոխությունների մասին Սիրիայի իշխանությունները հայտարարեցին մարտի 24-ին` Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում սկիզբ առած ժողովրդական հուզումներից կարճ ժամանակ անց:

Սպասվում է, որ երկրում բազմակուսակցական համակարգ կներդրվի, ԶԼՄ-ների մասին նոր օրենք կընդունվի, կիրականացվի դատական բարեփոխում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---