Ռուսաստանի ԱԳՆ-ն վախենում է, որ լարվածությունը Ղարաբաղում կարող է վերաճել խոշոր հակամարտության29 մարտի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ իրավիճակը Կովկասում վատ չէ, հիմնականում այն կայուն է: Բավականին լավատեսորեն կարելի է արտահայտվել Անդրկովկասի տարածաշրջանի ինքնուրույն զարգացման հեռանկարների մասին: Այդ մասին «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Ըստ նրա, եթե վերլուծենք ռազմաքաղաքական իրավիճակը, ապա լավն այն է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հարավային Օսեթիայի ու Վրաստանի, Աբխազիայի ու Վրաստանի սահմանում խոշոր միջադեպեր չեն եղել: «Մյուս ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան գծի վրա, իրավիճակն ավելի բարդ է: Այնտեղ իրոք գրանցվում է լարվածության աճ, հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, նախորդ տարվա համեմատ: Եվ, անշուշտ, հիմքեր կան մտավախությունների համար, որ որոշ պայմաններում դա կարող է վերաճել ավելի խոշոր հակամարտության: Սակայն, դրա հետ մեկտեղ իրավիճակը Կովկասում ընդհանուր առմամբ այնքան մտահոգիչ չէ, որքան նախորդ տարի, հայտարարել է ռուս դիվանագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |