Քադաֆին շուտափույթ և սոսկալի պատերազմ է կանխատեսում մահմեդականների և քրիստոնյաների միջև

Քադաֆին շուտափույթ և սոսկալի պատերազմ է կանխատեսում մահմեդականների և քրիստոնյաների միջև

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել արևմտյան կոալիցիայի պետությունների ղեկավարներին անհապաղ հրաժարական տալ` դադարեցնելու համար «խելահեղ արյունահեղությունը, ուժի գերակայությունն օրենքի ուժի նկատմամբ և Միջերկրածովյան տարածաշրջանի ընդհանուր շահերի կործանումը», հաղորդում է MIGnews.com-ը:

Ինչպես հայտնում է DJAN լիբիական պետական գործակալությունը, Ջամահիրիայի ղեկավարը հայտարարել է. «Այդ խելագարները ցանկանում են մեզ գցել միջնադար, սկսելով վտանգավոր պատերազմ, որում շուտով կկորցնեն վերահսկողությունը»: Քադաֆին առաջարկել է արևմտյան երկրների ժողովուրդներին իրենց նոր առաջնորդներ ընտրել, որոնք հարգում են պետություների միջև հարաբերությունները և միջազգային իրավունքը:

Հակառակ դեպքում, Քադաֆիի խոսքերով, աշխարհը շուտով ականատես կլինի քրիստոնյաների և մահմեդականների միջև սարսափելի պատերազմի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---