Քեմալ Յալչին. Ես, որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից և ասորիներից Ցեղասպանության համար11 ապրիլի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում հայկական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայ լինել Թուրքիայում» համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել թուրք գրող, գերմանաբնակ Քեմալ Յալչինը: Նա դիմել է հավաքվածներին հայերեն և ասորերեն լեզուներով: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից և ասորիներից Ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է Անիում Հայաստանի և Թուրքիայի սահմանին կամուրջի վերականգնումը: Այն դառնալու է մեր ժողովուրդների միջև եղբայրության խորհրդանիշ: Ես հավատում եմ, կգա օր, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար»,- ասել է Յալչինը, գրում է Atilim.com-ը: Յալչինը նաև ընդգծել է, որ եթե չլիներ Ցեղասպանությունը, ապա հիմա Թուրքիայում կբնակվեր 15 մլն քրիստոնյա: 1994-ին Քեմալ Յալչինը գրել է «Սարի գելին» գիրքը, որտեղ նկարագրել է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը, որոնք ստիպված են եղել ներկայանալ որպես քրդեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները |