Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների զորավարժությունները ԼՂՀ սահմանին

Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների զորավարժությունները ԼՂՀ սահմանին

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին` ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15կմ խորության վրա: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից,Ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել:

ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---