Արցախի իշխանությունները բարելավում են ոստիկանների սոցիալական և աշխատանքային պայմանները16 ապրիլի 2011 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Գլուխ եմ խոնարհում Արցախի այն ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Այդ մասին ասվում է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Ոստիկանության օրվա կապակցությամբ: Բակո Սահակյանը մասնավորապես նշում է, որ «Արցախում արդեն բարի ավանդույթ է դարձել տոնել այս օրը` որպես համակարգի աշխատանքի արժևորման և իմաստավորման օր, և երախտիքի խոսքեր հղել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գործն են դարձրել մեր երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը: Դա չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է, որի հիմքում անպայմանորեն պետք է ընկած լինեն արհեստավարժությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները: Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առջև դրված խնդիրների ողջ լրջությունն ու դրանք հաջողությամբ լուծելու անհրաժեշտությունը: Դա կարևոր է հատկապես ժողովրդավարական սկզբունքներ հռչակած մեր հասարակության համար: Իշխանություններն էլ կանեն հնարավորը ձեր աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը շարունակաբար աջակցելու ուղղությամբ: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ու նրանց ընտանիքներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |