Բակո Սահակյանը ղարաբաղյան կարգավորման մասին. անցյալին վերադարձ չկա, պետք է մտածել ապագայի մասին16 ապրիլի 2011 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին մասնակցել է հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովին: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Նախագահն ընդգծել է, որ միջազգային-իրավական երաշխիքների ներքո հիմնախնդրի կարգավորումը առաջին հերթին նախասահմանում է խաղաղ հանգուցալուծում, ինչը համահունչ է նաեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Միեւնույն ժամանակ, Բակո Սահակյանը փաստել է, որ անցյալին վերադարձ չկա, եւ պետք է մտածել միայն ապագայի մասին: Մոջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երկու հայկական հանրապետությունների պետական, գիտական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |