Այսօրվանից Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարում մուտքի արտոնագրերը16 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ուժի մեջ մտավ 2010 թվականի մայիսին Թուրքիա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Անկարայում ստորագրված` փոխադարձ այցելությունների պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է. «Այժմ ռուսներն առանց արտոնագրի կարող են Թուրքիայում, իսկ թուրքերը` Ռուսաստանում գտնվել 30 օրվա ընթացքում: Թուրքիա կամ Ռուսաստան ժամանելուն պես անձնագրում նիշ կդրվի, որը, ինչպես և սովորական տուրիստական արտոնագիրը, աշխատանքային գործունեության իրավունք չի տալիս: Եթե քաղաքացուն հարկավոր է ավելի երկար ժամկետով մնալ, ապա նախկինի պես նա ստիպված կլինի հյուպատոսական հաստատություններ դիմել արտոնագրի համար: Կարելի է հատուկ տուրիստական բնակության թույլտվություն ձևակերպել 90 օր ժամկետով, որը կարելի է տարին մեկ անգամ ստանալ»: Առանց արտոնագրի գտնվելու ժամկետի գերազանցումը կպատժվի խիստ տուգանքներով: Խախտողներին կարտաքսեն` հինգ տարվա ընթացքում երկիր մուտք գործելու արգելքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |