Ամբողջ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի սահմանի մոտ ադրբեջանական գրոհայիններ են թռչել16 ապրիլի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց: ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես ապրիլի 14-ին` ժամը 10:15 րոպեից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա: Պաշտպանության բանակի հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ: Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |