Բակո Սահակյանը ՀՀ ՍԴ նախագահի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է նման բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպումն Արցախում: Երկուստեք ընդգծվել է, որ անմիջական շփումները հանդիսանում են արկա խնդիրների ըմբռնման և դրանց լուծման եղանակների որոնման լավագույն միջոց:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---