Արդեն պարզ են հայ-ռուսական միջխորհրդական հանձնաժողովի 21-րդ նիստում քննարկվելիք հարցերը

Արդեն պարզ են հայ-ռուսական միջխորհրդական հանձնաժողովի 21-րդ նիստում քննարկվելիք հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը, որի համանախագահներն են ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

Համապատասխան հաստատված օրակարգին նիստին քննարկվել են ՌԴ եւ ՀՀ միջեւ հումանիտար համագործակցության մի շարք հարցեր, որի արդյունքում կողմերն ընդունել են որոշումներ ուղղված երկու երկրների միջեւ հումանիտար համագործացկության ընդլայնմանը՝ խթանելով ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում, մշտական բնույթ կրող համատեղ ֆորումների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ ներգրավելով մասնավոր սեկտորը, գիտության բնագավառն ու կթական հաստատությունները:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 19-րդ նիստին կազմված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներքո փորձագիտական խորհրդի աշխատակարգն ու խորհրդի կազմը:

Նիստի ավարտին կողմերը հաստատել են նաեւ ս/թ. հոկտեմբերին Երեւանում կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի քննարկվելիք հարցերը, հաղորդում ե ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի 20-րդ նիստին մասնակցում էին միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմի անդամները, Յարոսլավի մարզի նահանգապետ Ս.Վախկուրովը, Յարոսլավի մարզային Դումայի նախագահ Վ.Ռոգոցկին, ՌԴ-ում ՀՀ Դեսպանության դեսպանորդ Ռ.Անանյանն, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ գործադիր մարմնինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչների:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---