Զատիկին Բաղդադում քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել

Զատիկին Բաղդադում քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին` քրիստոնեական Զատկի տոնին, Բաղդադում եկեղեցու մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել. պայթյունի արդյունքում յոթ հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ն:

Քրիստոսի Սրբազան Սրտի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունից տուժածներից չորսը ոստիկանության աշխատակիցներ են, երեքը` եկեղեցու հետևորդներ:

Պայթյունը Բաղդադի քրիստոնեական տաճարների վրա ռազմիկների բոլորովին էլ առաջին հարձակումը չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---