Ապրիլի 25-ին Կանադայում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ ոգեկոչման արարողություն26 ապրիլի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Կանադայում` ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից: Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվեց ոգեկոչման եկեղեցական արարողություն: Ոգեկոչման արարողությունն այնուհետեւ շարունակվեց Կանադայի խորհրդարանի առջեւ, որին հետեւեց երթ Օտտավայի փողոցներով, ինչպես նաեւ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջեւ: Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |