Հայաստանի կրթության նախարարը Վիեննայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված պիկետին

Հայաստանի կրթության նախարարը Վիեննայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված պիկետին

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24-ին այցով գտնվում էր Ավստրիայում, որտեղ հանդիպել է Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, Աշոտյանն Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին և Զատիկին նվիրված միջոցառումներին:

Նախարարը հայ ուսանողների հետ միասին մասնակցել է նաև սբ.Ստեփանոս եկեղեցու մոտ կազմակերպված Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված պիկետին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---