Independent. Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը չստացվեց

Independent. Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը չստացվեց

PanARMENIAN.Net - «Թուրքիայի և Հայաստանի միջև ի նշան բարեկամության կառուցված հուշարձանն ապամոնտաժվում է, ինչը վկայում է այն փակուղու խորության մասին, որի մեջ հայտնվել են երկու երկրների միջև մերձեցման փորձերը»,- գրում է Independent-ը:

Կարս քաղաքում տեղադրված հուշարձանը պատկերում է երկու ֆիգուրներ մեկ պատվանդանի վրա, որը խորհրդանշում է երկու պետությունների միջև ընդհանուր հիմքը բարդ ու տխուր պատմությամբ: Հուշարձանի կառուցումը սկսվել է 2006-ին` ի նշան երկու երկրների միջև զգուշավոր մերձեցման, սակայն դրա կառուցումը չի ավարտվել: Անցյալ տարի Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները դադարեցվել են:

Հատկապես տհաճ է, որ հուշարձանի ապամոնտաժումը սկսվել է կիրակի օրը` ապրիլի 24-ին, երբ հայերն ամեն տարի հարգում են Օսմանյան կայսրությունում իրենց հայրենակիցների զանգվածային սպանությունների զոհերի հիշատակը, գրում է հոդվածի հեղինակ Շոն Ուոլքերը: «Ես շատ, շատ վիրավորված եմ Թուրքիայի համար»,- ասել է հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունվարին այցելելով Կարս, հուշարձանն անվանել է «անճոռնի» և «անհեթեթ»: «Հունիսի սկզբին Թուրքիայում տեղի են ունենալու ընտրություններ, և Էրդողանի քննադատները ենթադրում են, որ նման արտահայտություններն ուղղված են բնակչության ազգայնական հատվածների աջակցությունը ստանալուն»,- նշում է հեղինակը, հաղորդում է Inopressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---