Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեհ չի եղել

PanARMENIAN.Net - «Հայկական եկեղեցու տարածքում ոչ մի հրդեհ չի եղել, ուղղակի այրվել է պենոպլաստի կտորը, որն աշխատողներն իսկույն հանգցրել են: Հավանաբար, ինչ-որ մեկին շատ պետք է եղել պատմությունն ուռճացնել և բոլոր լրատվամիջոցներով տեղեկություն տարածել Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեհի մասին»,- PanARMENIAN.Net ին հայտարարել են կառուցվող Մայր տաճարից: Հսկիչի խոսքերով, «դա ուղղակի ապատեղեկատվություն է անհասկանալի նպատակներով» և ոչ մի հրշեջ ջոկատ չի ժամանել:

«Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդել է, որ ապրիլի 28-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում` կառուցվող հայկական եկեղեցու տարածքում, հրդեհ է բռնկվել: «Հրդեհը տեղի է ունեցել Տրիֆոնովսկայա փողոցում գտնվող շինհրապարակում, որտեղ կառուցվում է տաճարի շենքը: Հրդեհը հանգցնելու համար իսկույն ժամանել են հրշեջ ջոկատներ, որոնց գործողությունների շնորհիվ 20 րոպե անց հրդեհը մարվել է: Շինարարներից ոչ մեկը չի տուժել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---